Ամեն դեպքում, Րաֆֆի Հովհաննիսյանն է, Նիկոլն է, թե ով է, բայց Ազատության հրապարակում միշտ պետք է շունչ լինի... Ազատության հրապարակի մի քանի ամսի դատարակությունը միայն հուշում էր քաղաքական դաշտի ամայության մասին, իսկ այսօր այն կրկին լցվում է, ինչը վկայում է, որ նոր շունչ է հաղորդվում ամայացած քաղաքական դաշտին, և ես դա ողջունում եմ... Այս առումով, ես անձամբ, միշտ պատրաստ եմ գնալ Ազատության հրապարակ` թեկուզ կողքից նայելու և բազմությամբ, դրոշներով, պլակատներով ու գոռում-գոչյուններով հիանալու... Ի վերջո, մի մոռացեք, որ Հայաստանի Հանրապետությունը ծնվել է այնտեղ, Ազատության հրապարակը մեր պետությունը ծնող արգանդն է, որը չպետք է չորանա... Ողջունում եմ ցանկացած հանրահավաք Ազատության հրապարակում... Մի թողեք՝ այն մեռնի: Իսկ Րաֆֆու մարդկային ու քաղաքական որակները գնահատողները ու Ազատության հրապարակում հավաքվածներին քննադատողները թող շնչեն ճահճի գաղջ հոտը, իսկ Օպերայի հարթակից հնչող ելույթների փոխարեն օնլայն վայելեն ՖԲ քաղաքական պասիվ գրառումները... Ամեն դեպքում, ապացուցված ա, որ քաղաքականությունը հրապարակներում է ծնվում, շնչում ու կայանում, այլ ոչ երբեք մոնիտորի առաջ... Ուրեմն՝ ԿԵՑՑԵ ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ, որը ուղղված է քաղաքական դաշտի թարմացմանը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=10151475064749090&set=a.10150110850929090.294635.701104089&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել