Երեկ գնացել էի Ազատության հրապարակ, կուզեմ կարծիքս կիսել ընկերներիս հետ:
Իրականում հետաքրքրությունս այնտեղ գնալու մեկն էր՝ տեսնել իրոք այնքան բազմամարդ է, ինչքան ցուցադրվում է, ի ուրախություն ինձ դա միայն նկարահանման հնարք էր կամերաները տեղադրված էին մարդկանց հասակին հավասար և բազմամարդ էր թվում, իսկ իրականում Ազատության հրապարակում մարդկանց թիվը չէր գերազանցում 5000-ը, ես հանգիստ կարողանում էի տեղաշարժվել ու քայլել շարքերի մեջ, բավականին նոսր էր...
5000 մարդ. դա նշանակում է 100 անգամ պակաս, քան Րաֆֆու ընտրողները, այստեղից կարելի է հետևություն անել, որ մարդիկ Րաֆֆուն չեն հավատում, այլ ուղղակի ընտրել են գործող իշխանությանը իրենց անհամաձայնությունը արտահայտելու համար, և չեն պատրաստվում հիմա Րաֆֆու հետևից գնալ:
Հ.Գ Րաֆֆի Հովհաննիսյանը, կարծում եմ, այսօր բոլորի ներկայությամբ կշնորհավորի հաղթած թեկնածուին և վերջ կդնի մեր մեջ ապրող ԱԲԻԺՆԻԿՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ, փոխարենը կձևավորի քաղաքական նոր մշակույթ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել