«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ընկերական հարաբերություններ է պահպանում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ: Գերմանացի մասնագետը կատակել է, թե Մոուրինյոն լավ է վերաբերվում բոլոր նրանց, ովքեր լրագրող կամ մրցավար չեն:
«Լի եմ հարգանքով` Մոուրինյոյի աշխատանքի նկատմամբ: Նա հիանալի անձնավորություն է: Մենք նորմալ հարաբերություններ ենք պահպանում: Եթե դուք լրագրող կամ մրցավար չեք, ապա նա ձեզ դուր կգա»
Հիշեցնենք, որ երկուշաբթի` հոկտեմբերի 17-ին Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի շրջանակներում «Լիվերպուլ»-ը սեփական հարկի տակ կընդունի «Մանչեսթեր Սիթի»-ին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել