Բրեդ Փիթի հանդիպումը երեխաների հետ տեղի է ունեցել Անջելինա Ջոլիի կողմից ապահարզանի գործընթացը սկսելուց 3 շաբաթ անց: Ընտանիքի հետ հանդիպման ժամանակ Փիթը չի կարողացել իրեն զսպել և լացել է, հայտնում է In Touch Weekly-ն՝ հղում անելով ընտանիքին մոտ աղբյուրին:
Հանդիպմանը եկել են Ջոլիի և Փիթի միայն 2 երեխաները՝ որդեգիր դուստր Զահարան և 8-ամյա Վիվենը: Աղջիկները նույնպես հուզվել են, երբ տեսել են հորը: Հայտնի է նաև, որ հանդիպումը տեղի է ունեցել բժշկի ներկայությամբ, որը կորոշի, թե կարո՞ղ է հոլիվուդյան դերասանը հետագայում հանդիպել երեխաներին առանց վերահսկողության:
Անջելինա Ջոլին, որը ներկա է եղել հանդիպմանը, ոչ մի բառ չի արտասանել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել