Կանադացի գիտնականները հրապարակել են նոր հետազոտություն, համաձայն որի 43 դեղեր գրեյպֆրուտի հյութի համադրութամբ կարող են լուրջ առողջական խնդիրներ առաջացնել, հայտնում է newsyou.info-ն:
«Մահացու ելքի հավանականությունը կարող է լինել ոչ մեծ, սակայն չարժե թերագնահատել ռիսկերը: Բժիշկները պետք է իմանան և հայտնեն իրենց հիվանդներին, որ մի շարք նոր դեղեր կարող են բացասաբար ազդել առողջության վրա»,- ասել է հոդվածի հեղինակներից մեկը՝ պրոֆեսոր Դևիդ Բեյլին:
Գերյպֆրուտի հյութը պարունակում է ֆուրանոկումարիններ, որոնք խանգարում են դեղերի նորմալ լուծմանը և բարձրացնում դրանց թունայնությունը: Դա էլ իր հերթին կարող է հանգեցնել ավելի լուրջ կողմնակի ազդեցությունների, այդ թվում՝ սրտի խնդիրների, երիկամային անբավարարության, մկանների քայքայման, շնչարգելության և նույնիսկ թրոմբների առաջացման:



