Panorama.am-ը գրում է.

Եվրոպայում մեկ ամիս առաջ մեկնարկել են ռուսական մեծամասշտաբ պրոյեկտի՝ «Լեգենդ փախուստի մասին» ֆիլմի նկարահանման աշխատանքները: Այս ֆիլմը պատմության դաժան ու արյունալի էջերից մեկի՝ Սոբիբորի մասին: «Life.ru»-ի փոխանցմամբ, պրոդյուսերները խոստանում են, որ ֆիլմը նման չի լինելու մյուսներին:

Ալեքսանդր Պեչերսկու դերը մարմնավորելու է ռուս հայտնի դերասան Կոնստանտին Խաբենսկին, իսկ ֆրանսիացի դերասան Քրիստոֆեր Լամբերտը՝ համակենտրոնացման ճամբարի հրամանատարի՝ Կարլ Ֆրենցելի դերը:

Ֆիլմի սյուժեն պատրաստված է սովետական բանակի լեյտենանտ Ալեքսանդր Պեչերսկու պատմության հիման վրա, որը պատերազմի ժամանակ գերի է ընկել ու հայտնվել համակենտրոնացման ճամբարում: Երեք շաբաթների տնթացքում լեյտենանտը կարողացել է կազմակերպել եվրոպական տարբեր երկրներից ճամբարում գտնվող պատանդների ազատագրումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել