Ամերիկյան Lockheed Martin և ճապոնական Mitsubishi Heavy Industries ընկերությունները պլանավորում են համագործակցել ռազմական ինքնաթիռների արտադրության շրջանակներում: Այդ մասին հայտնի է դարձել Lockheed Martin-ի ղեկավար Մերիլին Հյուսոնի՝ ճապոնական Nikkei պարբերականին տված հարցազրույցից:

Հյուսոնի խոսքով` ամերիկյան կողմը հնարավոր համատեղ նախագծի վերաբերյալ ճապոնական Mitsubishi Heavy Industries-ին արդեն տրամադրել է համապատասխան տեղեկատվություն:

Անտեսանելի կործանիչները պետք է փոխարինեն հնացած F-4 կործանիչներին, ինչպես նաև F-2 կործանիչ ռմբակոծիչներին:

Հինգերորդ սերնդի անտեսանելի կործանիչի մշակման բանակցությունների լույսի ներքո, որը ստացել է Advanced Technology Demonstrator X (ATD-X) նախագծային անվանումը, ճապոնական ռազմական գերատեսչությունը դիտարկում է իր ունեցած F-4 և F-2 ինքնաթիռները նորերով փոխարինելու պլանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել