Բոլորս հիշում ենք այն զգեստի լուսանկարը, որն այդպես էլ չկարողացանք պարզել՝ սև էր, թե կապույտ: Վիճեցին-վիճեցին, բայց յուրաքանչյուրը մնաց իր կարծիքին ու պնդեց իր տեսած գույնը:
Այսօր էլ համացանցում նոր «հանելուկ» լուսանկար է հայտնվել, որի շուրջ վիճում են սոցիալական ցանցերի օգտատերերը:
Այս պայուսակը կապո՞ւյտ է, թե՞ սպիտակ․

Ամեն ինչ սկսվեց այս անմեղ լուսանկարից: Աղջիկը ցանկացավ կիսվել իր ուրախությամբ և հրապարակեց իր նոր պայուսակի լուսանկարը:

Առաջին մեկնաբանությունը բավականին անսպասելի էր՝ «Սպիտակ: Համարձակ է»: Եվ աղջիկը պատասխանեց ընկերուհուն՝ «այն կապույտ է»:

Մեկ այլ օգտատեր գրեց, որ ինքը նույնպես սպիտակ է տեսնում և սկսվեց ողջ շիլաշփոթը: Նկարը սկսեց տարածվել, ու ոչ ոք այդպես էլ չի հասկանում՝ պայուսակն իրականում կապո՞ւյտ է, թե՞ սպիտակ:
Իսկ դուք ի՞նչ գույն տեսաք:



