
Բերանի տհաճ հոտի պատճառ կարող են լինել նշիկների թարախային խցանումները:
Դրանք սպիպտակա-դեղին գույն ունեցող կաթնաշոռի տեսք և ձև, շատ տհաճ հոտ ունեցող «քարեր» են, որոնք հիմնականում առաջանում են կոկորդի և նշիկների քրոնիկ բորբոքումների արդյունքում:
Ձեզ ենք առաջարկում ժողովրդական մի քանի միջոցներ՝ տոնզիլիտային խցանումներից ազատվելու համար:
Կոկորդի խցանումներ
1․ Ողողում սոդայով
200 մլ եռացրած տաք ջրի մեջ լուծեք 0,5 թեյի գդալ սոդա, 0,5 թեյի գդալ աղ և 2-3 կաթիլ յոդ: Այս լուծույթով oրը մի քանի անգամ ողողեք կոկորդը՝ գլուխը լավ հետ գցած: Ավելի լավ է հեղուկը կուլ չտալ:
2. Ողողում օղիով
Շատ էքստրավագանդ, բայց արդյունավետ միջոց է: Այս պրոցեդուրայից հետո լավ կլինի մեքենայի ղեկին չնստել:
3. Ողողում խոտաբույսերով
Խառնեք հավասար քանակությամբ երիցուկի ծաղիկներ, եղեսպակ (шалфей) և հազարատերևուկ: Երկու ճաշի գդալ այս խառնուրդից լցրեք եռացրած ջրի մեջ, թողեք թրմվի և թողեք հասնի սենյակային ջերմաստիճանի:
Ընդհանրապես խորհուրդ չի տրվում ինքնուրույն փորփրել և փորձել մաքրել այդ տոնզիլիտային խցանումները, քանի որ մեծ է նշիկները վնասելու հավանականությունը: Ավելի լավ է դրա համար դիմել բժշկի:
Ներքևում ներկայացված տեսանյութը թույլ նյարդեր ունեցողների համար չէ: