Մոուրինյուն հաստատել է. Մխիթարյանը պատրաստ է Լիվերպուլի հետ խաղինArmsport.am-ը գրում է.

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն «Լիվերպուլի» խաղին ընդառաջ մամլո ասուլիսից առաջ բացառիկ հարցազրույց է տվել «MU TV»-ին, հաստատելով, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և պաշտպան Լյուկ Շոուն պատրաստ են դուրս գալ խաղադաշտ իրենց թիմի առաջիկա խաղում:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում և այդ վնասվածքից հետո դեռ խաղադաշտ չի վերադարձել:

Անգլիայի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ «Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 17-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել