Aysor.am-ը գրում է.
Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռով Երևան է տեղափոխվելու Մոսկվա-Երևան ավտոբուսի մեջ գտնված 26 քաղաքացի, ովքեր ցանկություն են հայտնել Հայաստան վերադառնալ:
Այս մասին Aysor.am-ի թղթակցին հաղորդեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական վարչությունից:
«Նրանց թվում են այն մարդիկ, ովքեր չունեն մարմնական վնասվածքներ: Կան նաև թեթև վնասվածքներ ունեցող քաղաքացիներ, ովքեր բժշկի թույլտվությամբ կվերադռնան Հայաստան: Նույն օդանավով Հայաստան են տեղափոխվելու նաև 5 զոհերից երկուսի աճյունները, ովքեր Հայաստանի քաղաքացիներ են»,-հաղորդեցին նախարարությունից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



