Սկսվել է գնաճի ալիքը...
Արդեն իսկ խանութներում նկատվում է կարագի, ձեթի, ալկոհոլային խմիչքների, սուրճի և այլ ապրանքների գնաճը: Խոսքը որոշ ընկերությունների մասին է: Խանութներում ասում են, որ վաճառքի գործակալները գների բարձրացումը բացատրում են իրենց ընկերությունների՝ ամբողջությամբ հարկային դաշտ մտնելով: Դա վերաբերում է հատկապես որոշ խոշորների, հայտնի հարկ չվճարող օլիգարխների ընկերությունների: Գնաճը դեռ շարունակվելու է, և առաջիկայում այն ավելի նկատելի կլինի: Արդյունքում շուկայում վերաբաշխում կլինի ու, անկասկած, կբարելավվի բարեխիղճ ու օրինապահ ընկերությունների դրությունը: Մենք՝ սպառողներս, կարճաժամկետում կտուժենք, բայց երկարաժամկետում շահած դուրս կգանք միասին, եթե իհարկե այս փոփոխությունները տեղի ունենան ամբողջությամբ, մինչև վերջ, ու ընդհանուր մեխանիզմը սկսի արդյունավետ աշխատել: