xw_1318993Araratnews.am-ը գրում է.

Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին կարող են Ռուսաստանի ԱԻՆ-ի հատուկ չվերթով Երևան տեղափոխել: Այդ մասին հայտնում է ТАСС-ը:

«Նախատեսվում է, որ Բեսլան կժամանի ԱԻՆ-ի ինքնաթիռը՝ բժիշկներով, որոնք տեղում կորոշեն վիրավորների վիճակը և ինքնաթիռով նրանց տարհանման հնարավորությունը»,- ասել է գործակալության զրուցակիցը: Վիրավորները, հնարավոր է, բուժման տեղափոխվեն անմիջապես Երևան:

«Որքան հայտնի է՝ Ռուսաստանի ԱԻՆ-ի ինքնաթիռը հագեցված է սարքավորմամբ, որը հնարավորություն է տալիս թռիչքի ընթացքում բժշկական օգնություն տրամադրել»,- հավելել է աղբյուրը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հոկտեմբերի 14-ին՝ Ռուսաստանի ժամանակով ժամը 04:30-ին՝ «Կովկաս» ավտոճանապարհի 8-րդ կմ-ին Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ուղևորատար ավտոբուսը բախվել էր բեռնատարին, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, վնասվածքներ ստացել՝ 27-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել