«Ֆեներբահչե»-ի հարձակվող Ռոբին Վան Պերսին կարող է փոխել ակումբային գրանցումը առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Նշվում է, որ Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է չինական «Հեբեյ Չայնա Ֆորչուն» ակումբը, որը պատրաստ է 18 մլն եվրո վճարել նրա տրանսֆերի դիմաց:

Ավելի վաղ Վան Պերսին հայտարարել էր, որ չի ցանկանում շարունակել ելույթները Թուրքիայում և պատրաստ է դիտարկել այլ ակումբներից ստացված առաջարկները:

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա Վան Պերսին 6 խաղ է անցկացրել «Ֆեներբահչե»-ի կազմում, 1 գոլ է խփել և գոլային 1 փոխանցում կատարել: Transfermarkt.de-ը 9 մլն վրո է գնահատում ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը, իսկ թուրքական ակումբի հետ նրա գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2018 թվականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել