Քրիստոնեությունը գրավեց աշխարհը քարոզչության կամ պարզ ասած՝ խոսքի միջոցով, և այս խոսքն այնքան ուժ էր պարունակում իր մեջ, որ նրա դեմ պապանձվում էին աշխարհի իմաստունները և հզորները, հասարակ մարդիկ և մեծատոհմիկները: Սակայն, մեր օրերում ես հաճախ տեսնում եմ, որ քրիստոնեության թերի, սխալ (երբեմն անգամ ապաշնորհ) մատուցման պատճառով մարդիկ արհամարհում են քրիստոնեությունը և նետում են այն թիկունքի ետևը:
Առաջին հերթին հոգևորականը, բայց նաև յուրաքանչյուր քրիստոնյա պետք է կարողանա մատչելի և ընկալելի կերպով բացատրել իր հավատի էությունը դիմացինին, որպեսզի անցկացնելով իր բանականության ոսպնյակի միջով՝ մարդը կարողանա հստակ որոշել՝ քրիստոնեությունը տեղ ունի՞ իր մտքում և սրտում, թե՞ ոչ: Շատ հաճախ մենք, քրիստոնեությունը մարդկանց հասցնելու մեր անկարողությունը չընդունելով, մեղադրում ենք դիմացինին, ով համառորեն չի ուզում հասկանալ և ընդունել քրիստոնեության ճշմարտացիությունը, բայց իրականում թերացումը մերն է:
Քրիստոնեության մասին խոսք բացելիս պետք է հաշվի առնել առաջին հերթին դիմացինի մտավոր հասունությունն ու կրթվածության մակարդակը, հետաքրքրությունները, կարծիքը: Չի կարելի միևնույն մոտեցումը կիրառել բարեպաշտ տատիկի, փիլիսոփայի, հավատի մասին պատկերացում չունեցող աշխարհիկ մարդու և աթեիստի հետ զրույցի ժամանակ: Պետք է նախ գտնել զրույցի ճիշտ մեկնակետը, այն գաղափարը, որի շուրջ կհյուսվի մտքերի կառուցողական և առողջ փոխանակումը: Կոնֆուցիոսն ասել է, որ զրույցի ժամանակ հաճախ պատահող սխալմունքներից է խոսելն առանց դիմացինի պատասխան արձագանքին հետևելու: Եթե խոսում եք և լսում միայն ինքներդ ձեզ, զրուցակիցը մի քանի վայրկյանից կհիասթափվի ձեր խոսքերից և նրա մեջ կսկսի գրգռություն աճել և՛ ձեր անձի, և՛ գաղափարների դեմ: Կարծում եմ՝ նման դեպքերի առնչությամբ է Նիցշեն ասել իր այս խոսքը. «Հավատացյալ մարդու հետ շփվելուց հետո ինձ մոտ ձեռքերս լվալու ցանկություն է առաջանում»: Ուրեմն ձեր անխոհեմությամբ դիմացինի մեջ գարշանք մի՛ հարուցեք:
Օտար միջավայրում քրիստոնեության ազդու քարոզչության դասական օրինակ եմ համարում Պողոս առաքյալի Աթենքի Արիսպագոսում խոսված ճառը: Պատկերացրեք, առաջին քրիստոնյաներից մեկը հայտնվում է քրիստոնեությանն անծանոթ, ազատ բարքերի հետևող և ուսյալ հանրության առջև, և այսպիսի մարդկանց հետ Քրիստոսի մասին ուղղակիորեն խոսելն առնվազն անհասկանալի կլիներ նրանց համար, եթե ոչ ծիծաղելի: Այսպիսի խնդիր լուծելու համար իհարկե պետք էր ունենալ Պողոսի գիտելիքն ու հռետորական հանճարը, ով հիանալի տիրապետում էր հունարենին և անտիկ փիլիսոփայությանը: Տեսնենք, թե ի՞նչ է պատմում այս դեպքի մասին Աստվածաշունչը.
Ռաֆայել. Պողոսի ճառն Աթենքում (1515թ.)Էպիկուրյան և ստոյիկյան փիլիսոփաներից ոմանք վիճում էին Պողոսի հետ, ոմանք էլ ասում էին. «Այս շաղակրատն ի՞նչ է ուզում ասել»: Իսկ ուրիշներն էլ, թե՝ «Երևում է, որ ինչ-որ օտար աստվածությունների քարոզիչ է», քանի որ նա Հիսուսին ու հարությունն էր ավետարանում։ Եվ նրան
բռնեցին-տարան Արիսպագոսի առջև ուասացին. «Կարո՞ղ ենք իմանալ, թե ի՞նչ է այդ նոր վարդապետությունը, որը դու քարոզում ես։ Օտարոտի բաներ ես մատուցում մեր ականջներին. ուզում ենք իմանալ, թե դրանք ի՞նչ բաներ են» (որովհետև աթենացիք բոլորը, ինչպես նաև օտար եկվորները այլ բանով չէին զբաղվում, քան միայն ասելով կամ լսելով մի ավելի նոր խոսք):
Պողոսը կանգնեց Արիսպագոսի մեջտեղում և ասաց. «Աթենացինե՛ր, տեսնում եմ, որ դուք ըստ ամենայնի ջերմեռանդ հավատասեր եք, քանի որ շրջելով և տեսնելով ձեր պաշտածները՝ գտա նաև մի բագին, որի վրա գրված էր՝ «Անծանոթ Աստծուն», ում դուք առանց
ճանաչելու եք պաշտում, ես նույնն եմ քարոզում ձեզ։ Աստված, որ ստեղծեց այս աշխարհը և այն ամենը, որ նրա մեջ կա, նա՛ է Տերը երկնքի և երկրի. նաձեռակերտ տաճարներում չի բնակվում, ոչ էլ մարդկանց ձեռքերով է պաշտվում,որպես թե մի բանի կարոտ լիներ։ Նա՛ է տալիս ամեն բանի կյանք և շունչ և ամեն ինչ։ Մեկ արյունից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակվեն ամբողջ երկրի վրա, հաստատեց նախակարգյալ ժամանակները և դրեց նրանց բնակության սահմանները, որ փնտրեն Աստծուն ու խարխափելով թերևս գտնեն նրան. թեև նա մեզնից յուրաքանչյուրիցս հեռու չէ, քանի որ նրանով ապրում ենք և շարժվում ենք և կանք, ինչպես ձեր բանաստեղծներից ոմանք ասացին, թե՝ մենք նրա զարմից ենք։
ճանաչելու եք պաշտում, ես նույնն եմ քարոզում ձեզ։ Աստված, որ ստեղծեց այս աշխարհը և այն ամենը, որ նրա մեջ կա, նա՛ է Տերը երկնքի և երկրի. նաձեռակերտ տաճարներում չի բնակվում, ոչ էլ մարդկանց ձեռքերով է պաշտվում,որպես թե մի բանի կարոտ լիներ։ Նա՛ է տալիս ամեն բանի կյանք և շունչ և ամեն ինչ։ Մեկ արյունից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակվեն ամբողջ երկրի վրա, հաստատեց նախակարգյալ ժամանակները և դրեց նրանց բնակության սահմանները, որ փնտրեն Աստծուն ու խարխափելով թերևս գտնեն նրան. թեև նա մեզնից յուրաքանչյուրիցս հեռու չէ, քանի որ նրանով ապրում ենք և շարժվում ենք և կանք, ինչպես ձեր բանաստեղծներից ոմանք ասացին, թե՝ մենք նրա զարմից ենք։
Եվ արդ, որովհետև Աստծու զարմն ենք, չպետք է խորհենք, թե աստվածայինը նմանէ ոսկուն կամ արծաթին կամ քարին, որոնք ճարտարությամբ և մարդու խելքով են քանդակված։ Բայց Աստված, անգիտության ժամանակներն անտես առնելով, այժմայն է պատվիրում մարդկանց, որ ամեն ոք զղջա. քանի որ սահմանել է մի օր, երբ աշխարհը արդարությամբ պիտի դատի այն մարդու ձեռքով, որի միջոցով որոշեց հավաստիք տալ ամենքին՝ նրան մեռելներից հարություն տալով»:
Երբ լսեցին մեռելների հարության մասին, ոմանք ծաղրի էին ենթարկում, ոմանք էլ ասում էին.
«Մի ուրիշ անգամ կլսենք քեզնից այդ մասին»: Եվ ապա Պողոսը նրանց միջից ելավ- գնաց։ Իսկ մի քանի մարդիկ, հարելով նրան, հավատացին. նրանց թվում էր նաև Դիոնիսիոս Արիսպագացին և Դամարիս անունով մի կին և սրանց հետ ուրիշներ։
«Մի ուրիշ անգամ կլսենք քեզնից այդ մասին»: Եվ ապա Պողոսը նրանց միջից ելավ- գնաց։ Իսկ մի քանի մարդիկ, հարելով նրան, հավատացին. նրանց թվում էր նաև Դիոնիսիոս Արիսպագացին և Դամարիս անունով մի կին և սրանց հետ ուրիշներ։
Գործք Առաքելոց 17:18-34
Տեսնո՞ւմ եք, թե ինչպիսի՜ դիտողականություն ուներ Պողոսը, չի սայթաքում իր խոսքում, սկսում է այն չնչին ընդհանուրից, որ կարելի է գտնել իր և աթենացիների միջև, խոսում է նրանց հասկանալի երևույթների մասին, Հոմերոսից մեջբերում է կատարում: Նման խոսքն անհնար է, որ ազդեցություն չգործեր, և տեսնում ենք, որ այդ օրը Պողոսը զգալի թվով հետևորդներ է գտնում անծանոթ քաղաքում: Իհարկե, բոլոր ներկաներին միաժամանակ քրիստոնեությունը հասցնելն անհնար էր, բայց այդ օրը խոշոր հետք թողեց Աթենքի պատմության մեջ. մի քանի տարի անց նույն այս օրը քրիստոնեությանը հավատացած Դիոնիսիոս Արիսպագացին գլխավորեց Աթենքի բազմամարդ քրիստոնյա համայնքը...
Նյութի աղբյուր՝ http://philotheus.blogspot.com/2013/02/blog-post_20.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել