Թուրքերը, Հայոց ցեղասպանությունն ու մեր եբրայեցի «բարեկամները»
Ներկայիս Թուրքիայի բնակչությունը սեփական ծագումնաբանության, իր «զտարյունության», էթնիկ պատկանելության հարցերն է այսօր փորձում բացահայտել, ինչն ինքնին զուգորդվում ու կապվում է Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած հայերի բնաջնջման, նրանց հայրենազրկման, բռնի թուրքացման և մահմեդականացման գործողություններում իրենց պապերի մասնակցության գիտակցման և թուրքերի մեղքի չափի գնահատման հետ: Այն, որ հայերի ցեղասպանություն և հայրենազրկում տեղի է ունեցել, ու դրանում ամենաակտիվ մասնակցություն են ունեցել թուրքերն ու քրդերը, խոսակցությունների, «փակ արխիվների բացման» և իբր անհայտ նյութերի ուսումնասիրման միջոցով ճշմարտության բացահայտման, երկկողմ գիտական բանավեճերի ու խորհրդակցությունների նյութ չի կարող հանդիսանալ: Սա հասկանալի է բոլորին,
և այս ուղղությամբ թուրք կառավարողների և ինչ-ինչ նպատակներով նրանց աջակցող և իրենց համաշխարհային խոշոր տերություններ համարողների բոլոր առաջարկներն առնվազն փարիսեցիություն են և քաղաքական ճամարտակություն լինելով՝ հայերին ու թուրքերին մերձեցնելուց զատ՝ ինչ նպատակ ասես, որ չեն հետապնդում: Ցավոք, ժամանակ առ ժամանակ այսպիսի «քննարկումների» մասնակիցն են դառնում նաև իրենց հայ մտավորական որակող տարբեր բախտախնդիրներ, որոնց նպատակն ավելի շուտ իրենց անձի փառաբանումն ու իրենց՝ ազգիս ճակատագրով «մտահոգ նվիրյալ» երևացնելն է:
Ցեղասպանության և հայերիս հայրենազրկման եղելության քննարկման ցանկացած առաջարկ, միջազգային ո՛ր հեղինակավոր կառույցի կամ անհատի կողմից էլ այն հնչեցվի, Հայ Ժողովրդի ազգային արժանապատվությունը խիստ վիրավորող, անընդունելի ու մերժելի առաջարկ է:
Սակայն բազմաթիվ հարցեր կան, որոնց ուսումնասիրումն ու բացահայտումը խիստ կարևոր նշանակություն կարող է ունենալ Թուրքիայի, նրա ազգաբնակչության ճակատագրի համար, սակայն դրանցով հարկ է, որ իրենք զբաղվեն…
Պիտի պեղվեն ու գտնվեն, վերլուծվեն ու հասկացվեն ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԻ խորքային պատճառները… Պատճառներ, որոնց հետևանքով մոտ հազար տարի թուրքը`որպես տեր, և հայն իր հայրենիքում, որպես ծառա ապրած այս սիմբիոզում, ուր այս երկու միավորները միասին գոյակցման ինչ-որ ձև էին գտել, հանկարծ «տերերը» ոչ այս, ոչ այն, որոշեցին բնաջնջել իրենց «ծառաներին», որոշեցին իրենք իրենց ձեռքով կտրել այն բարեբեր ճյուղը, որի վրա նստած էին, որոշեցին արմատախիլ անել այն ծառը, որի պտուղներով է, որ ապրում ու բարգավաճում էին:
Չէ՞ որ հայերն իրենց պատմական հայրենիքում ապրելու ու արարելու, իրենց ՀԱՅ մնալու «թույլտվության» դիմաց հլու-հնազանդ ծառայություն էին անում՝ իրենց համարելով թուրքական պետության հպատակներ և հավատով ու նվիրումով անմնացորդ ծառայում էին նրան՝ շենացնելով թուրքական պետության մշակույթն ու տնտեսությունը, առևտուրն ու արհեստները՝ հուսալի կապող օղակ հանդիսանալով քաղաքակիրթ եվրոպաների և Թուրքիայի միջև:
Կարծում եմ այսօր, ավելի քան երբևէ, թուրքերը պետք է փորձեն հասկանալ, որ անցած դարասկզբին տեղի ունեցած իրադարձություններում իրենք, մեծ հաշվով, կացնի դեր են կատարել: Կացինը բռնող, ուղղորդող ձեռքը պիտի գտնվի. ահա այստեղ է, որ թուրք մտավորականությունը, պատմագետներն ու պատմաբանները՝ բոլորը, գործ ունեն անելու:
Թող տարօրինակ չթվա, սակայն այս ուղղությամբ հայերի հետ համագործակցության առաջարկներ են հնչեցվում առաջին հերթին ԹՈՒՐՔ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՆԵՐԻ կողմից և եթե այդ առաջարկներն իրոք անկեղծ են և հետին քաղաքական նպատակներ չեն հետապնդում, ապա այստեղ է, որ համատեղ գործողությունների մեծ եզրեր կարող են երևակվել, քանզի վերը նշված խնդիրները մեծ նշանակություն ունեն նաև հայերիս համար …
Վերջապես եկել է ժամանակը, և պիտի բացահայտվեն, թե ով էին և որտեղից հայտնվեցին կասկածելի ծագումնաբանությամբ երիտթուրք կոչված այդ տականքներն ու նրանց հետ համագործակցող սուտ ազգայնականները, ի՞նչ խորքային խնդիրներ էին հետապնդում… Նպատակը միայն սուլթանի տապալո՞ւմն էր արդյոք, թե՞ երկրին ԱՆՇԱՀԱԽՆԴԻՐ ծառայող հայերի փոխարեն իրենց նմաններին որպես թուրքական պետության «մենեջերներ» կարգելն ու այդ երկրի հարստությունն ու կառավարումն իրենց ձեռքը վերցնելն էր: Ահա այս է գլխավոր խնդիրը: Այդ ձեռքն էր, որ այն ժամանակ օգտագործեց թուրք ժողովրդի հետամնացությունը և նրա միջոցով իրականացրեց հայերի տեղահանումն ու ցեղասպանությունը, թուրք տարրի ճակատին հավերժ խարանելով ջարդարարի պիտակը, որպեսզի ուզած վայրկյանին մատ թափ տալով Թուրքիո վրա, իր ցանկությունները կարողանա իրականացնել: Չէ՞ որ այսօր ով ասես, Հայոց Ցեղասպանության խաղարկման շնորհիվ, շանտաժի միջոցով Թուրքիայից ցանկացած հարցում իր համար առավելագույն արտոնություններ է կորզում… Չխոսենք համաշխարհային խոշոր տերությունների մասին, որոնք առանց խղճի խայթ անգամ զգալու, քանզի հայերի ցեղասպանությունը իրականացվել, ուղղորդվել և հովանավորվել է հենց իրենց` խոշոր տերությունների հանցավոր անտարբերության և զանցաթողության մթնոլորտում, վրաստանի նմաններն անգամ, Հայկական հարցը որպես սաստող մահակ են օգտագործում՝ Թուրքիայի գլխին հարկ եղած դեպքում բամփելով, նրան իրենց ուզած ձևով ծառայեցնելու համար:
Հայ և Թուրք ճշմարիտ ազգայնականների, իսկական մտավորականության կողմից այս կարևորագույն խնդրիրների բացահայտման շնորհիվ է, որ կերևակվի ԱՅՆ իրադարձությունների հետ առնչություն ունեցող բոլոր դերակատարների ՄԵՂՔԻ ՉԱՓԸ և միայն դրանից հետո է, որ թուրքերն էլ կարող են գնահատել իրենց մեղավորության աստիճանը մեր հայրենազրկման մեջ... Միայն այս ճանապարհով է, որ իրենք կգտնեն իրենց արտաքուստ գոռոզ, թվացյալ հպարտ, սակայն ներքուստ, վստահ եմ, թերարժեք-բարդութավորված վիճակի բուն պատճառները և դրանով է, որ հայ-թուրքական խնդիրների լուծման բոլորովին նոր ուղիներ կերևակվեն ու հայ թուրքական համագործակցության նոր, հաստատուն ու մնայուն կամուրջներ կհաստատվեն…