Վերջին երեք ամիսների ընթացքում ԱՄՆ-ում վաճառվել է ավելի քան 45 հազար էլեկտրամոբիլ: Insideevs.com պորտալի տվյալներով՝ 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ վաճառքի աճը կազմել է 60%:
Միայն սեպտեմբերին ամերիկացիները գնել են մոտ 17 հազար էլեկտրաքար և հիբրիդ: Փորձագետների կարծիքով՝ իրացված «կանաչ» մեքենաների քանակը կարող էր լինել ավելի մեծ, եթե բենզինի գինը չնվազեր, և որոշ նահանգներում հասանելի լինեին բազմաթիվ հայտնի մոդելներ:
Լավագույնը վաճառվում են Tesla-ի Model S ամբողջովին էլեկտարական մեքենաները և Chevrolet Volt հիբրիդները:
2016 թվականին էլեկտրաքարերի սիրահարների թիվը աճում է գործնականորեն ամեն ամիս: Մինչև տարվա վերջ մասնագետները ակնկալում են ավելի մեծ պահանջարկ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել