Երբ 90-ականների սկզբին Հայաստանը պատերազմի մեջ էր ու Թուրքիայից առնվազն արտաքին լոյալություն պոկելու խնդիր ուներ, ՀՀ այդ ժամանակվա արտգործնախարարը վերցրեց ու ցեղասպանություն ճանաչելու պահանջ դրեց: Ու թեև օրվա իշխանությունը, նրա պահվածքը ադեկվատ գնահատելով, գործիչ հանեց, միևնույն է` հայտարարություն անողը չէր գիտակցում, որ Թուրքիայի մոտեցումը փոխվելու է, ու մինչև էսօր դրա պտուղներն ենք քաղելու:

...Արդեն քանի տարի մարդը հայտարարում է ԼՂՀ ճանաչման մասին, ավելին` սարքում իր քարոզարշավի «կանյոկ»-ներից մեկը ու չի զգուշացնում, որ դրանից հետո ստիպված ենք լինելու պատերազմել:

...Էսօր հայտարարվում է, որ հավաքվելու են հրապարակում ու դիմավորելու են հակառակ ճամբարի ժողովրդին (մի քիչ այլ կերպ ա ասում, բայց էությունը դա ա), ու չի ասում, որ դրա անխուսափելի արդյունքը բախումն ա: 

...հայտարարվում ա չորրորդ հանրապետության մասին, ու չի ասվում...

Մի խոսքով` պատասխանատվության ու արկածախնդրությունը թարգելու ժամանակն ա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել