Panorama.am-ը գրում է.

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը բժիշկների համեմատ իրեն հարուստ է համարում, շատ հարուստների համեմատ՝ աղքատ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն իրեն ուղղված հարցին, թե ինքն իրեն հարուստ մարդ համարո՞ւմ է:

Դիտարկմանը, թե  կառավարությունում ով է իրենից հարուստ, նախարարը նշեց, որ չի կարող այդ հարցին պատասխանել:

Մեկ այլ հարցին, թե ինչ փուլում է վարչապետի հանձնարարականը՝ ԾԻԳ-երի կրճատման գործում, պատասխանեց. «Ուսումնասիրություն են կատարում»:

Նա միաժամանակ նշեց, որ իհարկե, հանձնարարականը կկատարվի, և կկատարվի լավագույնս, պարզապես հարցն ուսումնասիրելու համար իրեն մոտ 25 օր ժամանակ է պետք: «25 օրից ինձ կարող եք հարցնել բարեփոխումների մասին»,- ընդգծեց Լևոն Ալթունյանը և ժամանակ խնդրեց նաև պատասխանելու հարցին, թե որն է ամենակարևոր փոփոխությունը, որ պետք է կատարի առողջապահության ոլորտում:

Նա նաև ասաց, որ իր պաշտոնավարման 100-րդ օրվանից հետո կներկայացնեն համակարգում իրականացվելիք բարեփոխումները:

Անդրադառնալով պետպատվերին, մասնավորապես այն խնդրին, որ տարվա կեսին արդեն հիվանդանոցներում պետպատվերներով սպասարկման համար սահմանաչափն ավարտվում է, Լևոմ Ալթունյանը արձագանքեց. «Հույս ունեմ, որ մյուս տարի այս ժամանակ այդ  հարցը չեք տա»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել