1479112305Գազայի հատվածի բնակչության թիվն այս շաբաթ գերազանցել է 2 միլիոնը՝ հայտնել են աշխարհի ամենախիտ բնակեցված տարածքներից մեկը համարվող պաղեստինյան անկլավի իշխանությունները։

«Հոբելյանական» երեխան տղա է, ով լույս աշխարհ է եղել Գազայի հատվածի հարավային մասում։

«Գազայի հատվածը հաղթահարել է 2 մլն բնակչի շեմը երեքշաբթի երեկոյան, երբ ծնվել է Վալիդ Ջիհադ Շաաթը»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրությունում։

Նորածնի հայրը տեղի «Աշ-Շաաբ» ռադիոկայանին տված հարցազրույցում պատմել է, որ որդուն լույս աշխարհ է բերել իր երկրորդ կինը, իսկ առաջինը զոհվել էր 2014 թվականին՝ իսրայելական ռազմական գործողության ժամանակ։

Գազայի հատվածը զբաղեցնում է ավելի քան 350 քառակուսի կմ տարածք։ Վերջին 10 տարիներին անկլավն ապրում է իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման իշխանության ներքո՝ Իսրայելի սահմանած շրջափակման օղակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել