Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սիրիայում անհապաղ հրադադարի կոչ է անում և հույս ունի Հալեպի խաղաղ բնակիչների տարհանման, հայտնում է The Local-ը:

«Ես ցանկանում եմ իմ խորին ցավակցությունը հայտնել Սիրիայի դաժանագույն հակամարտության բոլոր զոհերին»,- նշել է նա իր ամենշաբաթյա ծառայության ժամանակ Վատիկանի սուրբ Պետրոսի հրապարակում:

Հռոմի պապը նաև կոչ է արել Սիրիայում լիովին դադարեցնել ռազմական գործողությունները «գոնե խաղաղ բնակչության տարհանման ժամանակ` մասնավորապես երեխաների, որոնք գտնվում են չդադարող անգութ գնդակոծությունների տակ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել