Այսօր կայքերից մեկում տարածվել է հետևյալ հաղորդագրությունը. «Երեկվանից շրջանառվում են նաև Հանրային հեռուստաընկերության` Առաջին Ալիքի գործադիր տնօրենի հավակնորդների անունները. հիմնականում նշվում են Հրանտ Թոխատյանի և Կարեն Ղազարյանի տարբերակները, ովքեր այժմ ղեկավար պաշտոններ են զբաղեցնում «Շարմ հոլդինգ» ՍՊԸ-ում»:
Որոշ լրատվամիջոցներ, որոնք իրենց համարում են պրոֆեսիոնալ, «մատից հոտ քաշելու տարբերակով» ենթադրություններ են հրապարակում: Մինչդեռ իրեն հարգող լրատվամիջոցն առնվազն կզանգեր ու կփորձեր ճշտել «լուրերի» հավաստիությունը:
«Շարմ Հոլդինգ» ընկերությունը հայտարարում է, որ անկախ մրցույթի արդյունքներից՝ ո՛չ Հրանտ Թոխատյանը և ո՛չ էլ Կարեն Ղազարյանը չեն հավակնում Հանրային հեռուստառադիոընկերության գործադիր տնօրենի պաշտոնին:
Ինչ վերաբերում է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին. այո, Ռուբեն Ջաղինյանը հայտ է ներկայացրել` վերոնշյալ մրցույթին մասնակցելու համար և ընդամենը …
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/Sharmholding.am/posts/510734192312827
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել