Սկսեմ նրանից, թե ինչ ազդեցություն է ունենում համակարգիչը մարդու տեսողության վրա: Աչքերը գրանցում են տեքստի կամ նկարի ամենափոքր թրթռումները և հատկապես էկրանի առկայծումները: Աչքերի գերբեռնվածությունը բերում է տեսողության սրությունը կորցնելուն: Տեսողության վրա վատ են անդրադառնում գույների, տառերի վատ ընտրությունը, էկրանի վատ տեղադրվածությունը: Համակարգիչը պետք է տեղադրել լուսավոր տեղում՝ միաժամանակ խուսափելով, որ աչքերի վրա ավելորդ լույս ընկնի: Փորձեք անկյունում չնստել` դեմքով դեպի պատուհանը կամ պատը, որպեսզի աչքերի համար ավելորդ ծանրաբեռնվածություն չստեղծեք: Բացի դրանից՝ մոնիտորի պատկերի պայծառությունը պետք է համընկնի սենյակի լուսավորվածության հետ:
Կատարեք աչքերի մարզանք:
Աչքերը առանց շտապելու տեղափոխեք տարբեր տեղեր կամ սկզբից նայեք հեռու, իսկ հետո ձեր հայացքը տեղափոխեք ձեր քթի ծայրամասը: Վարժության վերջում թարթեք ձեր աչքերը 20-30վ: Հաճախակի թարթեք ձեր աչքերը, հակառակ դեպքում դա կարող է հանգեցնել աչքերի չորանալուն և ոչ պարզ տեսողությանը:
Ողնաշարի առողջությունը կախված է նրանից, թե ինչքանով եք դուք ճիշտ նստում, իսկ ողնաշարի առողջությունից կախված է գրեթե ամբողջ օրգանիզմի աշխատանքի որակը: Այդ պատճառով ձեռք բերեք հարմարավետ բազկաթոռ, որի նստատեղը ունի ոչ մեծ թեքություն և թեթևակի բարձրացված է: Դա թույլ կտա լավացնել կոնքի օրգանների արյան շրջանառությունը:
Համակարգչի հետ աշխատանքի ժամանակ ձեր շնչած օդի որակը ազդում է ձեր վիճակի վրա: Մի մոռացեք պարբերաբար սենյակը օդափոխել:
Աշխատանքի ժամանակ համակարգչից հաղորդվող աղմուկը մարդու ինքնազգացողության վրա նեգատիվ ազդեցություն է առաջացնում, հատկապես դա վերաբերում է հին նմուշներին: Սրա հետ կապված անհրաժեշտ է համակարգային բլոկը տեղադրել համակարգչային սեղանի արկղի մեջ և փակել դուռը՝ դրա հետ մեկտեղ պահպանելով համակարգային բլոկի անհրաժեշտ օդափոխությունը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/sevan.aghajanyan/posts/370389926402544
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել