Ռոչեսթերում Մայոյի կլինիկայի գիտնականները հայտնել են, թե ինչպես կարելի է ամենաշատ կալորիաներ այրել մեկ ժամում: Հետազոտությունը հրապարակվել է US National Institutes of Health ամսագրում:

Անվաչմուշկներով ինտենսիվ զբոսնելը ժամում այրում է 683 կալորիա և ցուցակի 10-րդ տեղում է: Բասկետբոլ, ամերիկյան ֆուտբոլ և մեծ թենիս խաղալը մեկ ժամում այրում է 728 կալորիա: 6-7կմ/ժ արագությամբ վազքն այրում է 755 կալորիա, աստիճաններով վազքը մեկ ժամում այրում է 819 կալորիա: Ինտենսիվ լողն այրում է 892 կալորիա: Երրորդ տեղում թեքվանդոյով զբաղվելն է՝ 937 կալորիա:

Կալորիաներ այրելու 2 լավագույն տարբերակներն են պարանով ցատկը ու 10 կմ/ժ արագությամբ վազքը, որոնք մեկ ժամում այրում են 1,074 կալորիա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել