Tert.am-ը գրում է.
«Բարգավաճ Հայաստանը» և ԳԱԼԱ-ն ընդդեմ թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովի կիրակի օրվա` Գյումրու նորընտիր ավագանու մանդատների բաշխման վերաբերյալ հայց է պատրաստում, որն այսօր օրվա երկրորդ կեսի դրությամբ պատրաստ կլինի և կներկայացվի դատարան:
Այս մասին Tert.am –ին հայտնեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
«Մեր խմբակցությունների ավագանիները Գյումրիում հայց են ներկայացնելու, իրավական հարթությունում վիճարկելու ենք տեղի ունեցածը, քվեների առկայությունը, հանձնաժողովի որոշումը»,-ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:
Հիշեցնենք, որ երեկ Գյումրու նորընտիր ավագանու անդրանիկ նիստին «ԳԱԼԱ» կուսակցությունը, ԲՀԿ-ն և «Հայկական վերածնունդը» բոյկոտեցին նիստը՝ ի նշան բողոքի, որ կիրակի տեղի ունեցած թիվ 34 ԸԸՀ –ի նիստին Գյումրու 33 մանդատները բաշխվեցին հետևյալ կերպ. «Բալասանյան դաշինքը» ստացավ 17 մանդատ , «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը բաժին հասավ 8, «Հայկական վերածնունդ» կուսակցությանը՝ 4, ԳԱԼԱ կուսակցությանը՝ 4 մանդատ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



