Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի իշխանություններն Իրաքին կոչ են արել մարել պարտքերը մինչ Իրանից Իրաք համատեղ գազատարի կառուցման մեկնարկը:

Իրանի նավթարդյունաբերության փոխնախարար Ալի Կարդորը հայտարարել է, որ եթե Բաղդադն ունակ չէ մարել իր պարտքերը, ապա Թեհրանը գազ չի մատակարարի Իրաքին:

Նա հավելել է, որ Իրանը պատրաստ է պարտքերի մարման դեպքում իր գազը հասցնել հարևան երկիր՝ Իրաք: Գործող պայմանագրով ակնկալվում է, որ Իրանը պետք է Թուրքիային մատակարարի օրական 25 միլիոն խորանարդ մետր գազ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել