Image result for edmon marukyanՎանաձորի քաղաքապետի ընտրությունն արդար էր: Ուղիղ եթերով ենք հետևել, բոլորի աչքի առաջ քվեաթերթիկներն ընկան քվեատուփ, ու եղավ այն, ինչ եղավ: Ոչ մի խաղի կանոն չի խախտվել: Թե քվեարկությունից առաջ ով ում հետ ինչ է պայմանավորվել, էական չէ, որովհետև Էդմոնի համար էլ գերխնդիրը ախպոր պաշտոնն էր, դրա համար էլ ՕԵԿ-ը ներկայացնող կենդանու ու ԲՀԿ-ի հետ դաշինք էր կազմել:
Արդար էր թեկուզ մենակ նրա համար, որ Էդմոնի համար էլ «լավ անելը լավ տղու ապրավդանիա»:
Արդար էր, որովհետև Լուսավոր Հայաստան կուսակցությունը երեկ չէ առաջին օրն է ստեղծվել ու շարունակում է մնալ որպես Էդմոնի կուսակցություն: Ու եթե Էդմոնն ու իր կուսակցությունն իրենց արած ու չարածով, ապրած ու չապրածով էս երկրում պետք է 5 տոկոս ձայն ունենան, ուրեմն՝ Հանրապետականը պետք է 205 տոկոս ունենա, որովհետև Էդմոնի համար էլ արժեքային համակարգը «լավ անելն ա»...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել