Ամենասարսափելի ցավերը, որ կարող է մարդը զգալԱմենասարսափելի ցավերը, որ կարող է մարդը զգալNewmag.am-ը գրում է.

Մարդը ցավից կարող է ցնցումների մեջ ընկնել, մինչև նրան օգնության չհասնեն: Շատ դեպքերում ցավը կարող է հանգեցնել մահվան: Ցավի ո՞ր տեսակներն են ամենասարսափելիները:

Հաճախ, ցավ զգալով, մենք ոչինչ չենք ձեռնարկում, հույս ունենալով, որ ինքն իրեն կանցնի: Եվ ներշնչանքն ու ենթագիտակցությունն իրենցն անում են` ցավը, այսպես ասած, նահանջում է: Բայց ոչ միշտ է այդպես: Հաճախ ցավը չի թուլանում, այլ ճիշտ հակառակը:

Վայրի կենադանու հարձակումը

Մարդը կարող է արջի, առյուծի կամ վագրի հարձակման զոհ են դառնալ, քչերն են ողջ մնում և կարողանում պատմել իրենց զգացողությունների մասին: Այդ վայրի կենդանիները խփում են զոհին, պատառոտում են եղուգներով ու ժանիքներով, կամ, պարզապես, ընկնում են զոհի վրա իրենց ահռելի զանգվածով: Նրանք պոկում են զոհի վերջույթները կամ մարմնի մի մեծ զանգված: Դրանից մարդը շատ արյուն է կոցնում և մահանում է ցավային շոկից:

Քարեր երիկամներում

Երիկամների քարերը սարսափելի ցավեր են առաջացնում և փոխանցվում են կողերին, որովայնին և աջ ուսին: Մարդու մոտ բարձրանում է ջերմությունը և մեզի մեջ արյան հետքեր են նկատվում: Մարդը կարող է նաև փսխել: Հաճախ քարերը ինքնուրույն են դուրս գալիս, բայց լինում են նաև վիրահատական միջամտություններ: Քարերը չեն անցնում 3 մմ-ի սահմանը, բայց դա էլ բավական է, որպեսզի այն փակի միզատար անոթները և ցավի պատճառ դառնա:

Ծննդաբերություն

Պատմել այս ցավի մասին հասկանալի պատճառներով կարող են միմիայն կանայք: Գրեթե բոլորը խոսում են տարօրինակ զգացողության մասին,  բոլոր մկանները  կծկվում են միանգամից: Հայտնի է, որ ծննդաբերության ցավերին չի կարող դիմանալ և ոչ մի տղամարդ, քանի որ ծննդաբերության ժամանակ մեկ կծկանքի ցավը համարժեք է միանգամից բոլոր վերջույթների և կողերի կոտրվելու ցավին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել