Aysor.am-ը գրում է.
ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է Երուսաղեմում իրականացված ահաբեկչությունը: Մոսկվան անվերապահորեն դատապարտում է ահաբեկչական այդ հարձակումը, որի հետևանքով զոհվել են անմեղ մարդիկ, հայտնում է «Взгляд»-ը:
«Կարծում ենք, որ համանման ագրեսիվ դրսևորումներն արդարացում չունեն», - հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:
«Հակամարտության կողմերին կրկին կոչ ենք անում սկսել հուլիսի 1-ի միջազգային միջնորդների մերձավորարևելյան «քառյակի» զեկույցի հրահանգների իրականացումը, այդ թվում՝ միջոցներ ձեռնարկել լարվածության թուլացման, բռնության կանխման և խաղաղ քաղաքացիների կյանքն ու ունեցվածքը պաշտպանելու համար: Զեկույցի այս և մյուս դրույթների կատարումը կկարողանար էականորեն առողջացնել իրադրությունը և պայմաններ ստեղծել իսրայելա-պաղեստինյան բանակցությունների վերսկսման համար», - նշել են ռուսական ԱԳՆ-ից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել