putinAraratnews.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ստամբուլում մասնակցել է Համաշխարհային էներգետիկ համաժողովի բացման արարողությանը:

Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Համաժողովի սրահ Վլադիմիր Պուտինը ներս է մտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նախքան արարողության մեկնարկը` ներկաները հարգանքի տուրք են մատուցել հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման զոհերի հիշատակին:

Իր ելույթում Պուտինը խոսել է «Թուրքական հոսք» գազատարի շինարարությունը կյանքի կոչելու պատրաստակամության մասին:

Ռուսաստանի Դաշնության նախագահը նշել է, որ Թուրքիան դժվարին ժամանակներում է: «Վերջերս ռազմական հեղաշրջման փորձ տեղի ունեցավ: Մենք հետևում էինք դեպքերի զարգացմանը: Շնորհավորում ենք թուրք ժողովրդին իրադրությունը հսկողության տակ առնելու առնչությամբ»,- ասել է Պուտինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել