Aysor.am-ը գրում է.
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Նախնական տվյալներով՝ 2016 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 120-րդ կ/մ հատվածում Իջևան քաղաքի բնակիչ Ա.Աթաբեկյանի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է հանդիպակաց երթևեկող, Վ.Հայրապետյանի վարած «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով վերջինիս վարորդը տեղում մահացել է, իսկ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր, Իջևան քաղաքի բնակիչ Հ.Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել Իջևանի բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Քրեական գործով կատարվել է դեպքի վայրի և տրանսպորտային միջոցների զննություններ, նշանակվել ՝ դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



