pedroAraratnews.am-ը գրում է.

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽԽՎ-ի նախագահ Պեդրո Ագրամունտը, բացելով ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը, ԵԽԽՎ-ին կոչ է արել օգնել Թուրքիային՝ հաղթահարելու պետական հեղաշրջման անհաջող փորձի հետևանքները:

«Մեր վեհաժողովը և Եվրոպայի Խորհրդի մարմինները պետք է պարտադիր աջակցեն Թուրքիային՝ հաղթահարելու համար ռազմական հեղաշրջման հետևանքները:

Դա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով այն, որ Թուրքիան բախվել է օրինակը չունեցող խնդիրների՝ փախստականների ճգնաժամ ու ահաբեկչություն»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել