Panorama.am-ը գրում է.

Գեղարքունիքի մարզի 23/01 ընտրատեղամասում ընտրությունների ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և համայնքի ղեկավարի թեկնածուի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նյութերը ՀՀ գլխավոր դատախազության կողմից ոստիկանությունից պահանջվել և ուղարկվել են ՀՔԾ: Այդ մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից:

Ըստ աղբյուրի, հոկտեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզի Վարսեր համայնքի թիվ 23/01 ընտրատեղամասում ընտրությունների ընթացքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Ս. Մ.-ին նույն համայնքի ղեկավարի թեկնածու Հ.Ս.-ն սպառնացել է ընտրությունների արդյունքներն իր օգտին չլինելու դեպքում հաշվեհարդար տեսնել, այնուհետև, հոկտեմբերի 4-ին՝ ձայների վերահաշվարկից հետո, համայնքի ղեկավարի պաշտոնում չընտրված Հ.Ս.-ն  շարունակել է Ս.Մ.-ին ուղղված իր սպառնալիքները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել