Araratnews.am-ը գրում է.
Չինաստանի իշխանությունները ոստիկանության քոլեջում ուսանող 14-ամյա տղային դատապարտել են ցմահ ազատազրկման՝ համադասարանցու սպանության գործով: Այս մասին հայտնում է TASS-ը:
Ըստ աղբյուրի՝ երկրի դատական պրակտիկայի ընթացքում անչափահաս իրավախախտների նկատմամբ նման պատիժ հազվադեպ է կայացվում:
Խու Ցյան դանակահարել էր իր համադասարանցուն 2013 թ. դեկտեմբերին, ինչի համար 2014 թ. դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, սակայն այս տարի դատարանը վերանայել է դատավճիռը և տղային ցմահ զրկել ազատությունից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



