ԱՄՆ պետդեպարտամենտը ընդունել է Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները։
Փետրվարի 19-ին, ամենօրյա ճեպազրույցի ընթացքում պատասխանելով Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների մասին հարցին, Պետքարտուղարության մամուլի խոսնակ Վիկտորիա Նուլանդը նշել է. «Մենք աջակցում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախնական հայտարարությանն այն մասին, որ ընդհանուր առմամբ դրանք լավ էին կազմակերպված ու անցկացված, միաժամանակ պայմաններ էին ստեղծված հավաքների գումարման ու կարծիքների արտահայտման համար: ԺՀՄԻԳ-ը նաև ընդգծել է, որ հայկական ԶԼՄ-ները կարողացել են ապահովել հավասար լուսաբանում: Մեզ անհանգստացնում է միայն այն, որ որոշ դեպքերում օգտագործվել է ադմինիստրատիվ ռեսուրս, ինչպես նաև իշխող կուսակցության կողմից եղել են որոշակի ճնշումներ ու գործընթացին միջամտություն»,- նշել է Վիկտորիա Նուլանդը` հավելելով, որ կան նաև մի քանի կոպիտ խախտումներ, որոնք պետք է ուսումնասիրվեն:
Կից նյութն`այստեղ