Տարոն Մկոյան
Հոգնել եմ այս երկրից ու նրա բնակիչներից: Զզվել եմ մեր իշխանություններից, ում իմ նմանների կյանքը բացարձակապես չի հետաքրքրում: Զզվել եմ, որ պաշտոնյաներն ավելի մեծ հաճույքով իրենց գրպանի մասին են մատծում, քան երկրի ապագայի: Զզվել եմ տեսնելուց, որ ինչ որ մեկը իմ հաշվին երեք հարկանի մեքենա է վարում ու ամեն անգամ կողքովս անցնելիս լկտի հայացքով նայում վրաս կարծես ասում է տես, ես հաղթել եմ քեզ: Այո հաղթել ես, բայց դու իմ փողերը չես կերել, այլ ճակատագիրս:
Հայաստան խեղղված ճակատագրերի երկիր… Քանի՞ ընտանիք այսօր երջանիկ չէ փողի պատճառով: Քանի՞սն է սուսուփուս տանում բոլոր զրկանքները և հավատում, որ ապագայում ինչ որ բան կփոխվի ու ինքը կսկսի լիարժեք ապրել: Իսկ քանի՞սն են հույսը կորցրել, քանի՞սը խելքը թրցրել, քանի՞սը պանդխտության ճամփան բռնել:
Ամեն օր հիասթափություն եմ ապրում, երբ արթնանակիս ինձ դարձյալ Հայաստանում եմ գտնում: Ափսոսում եմ բոլոր ջանքերիս համար, որ թափել եմ այս երկրի վրա, փոշմանում ամեն վայրկյանի համար, որ ծառայել եմ բանակում:
Երկիր, որտեղ ոչինչ ու ոչ մի բան իր հունով չի ընթանում: Երկիր, որտեղ ամենակայացած ու ապահովված մարդն անգամ վստահ չէ իր վաղվա օրվա վրա: Երկիր, որտեղ ինչ-որ հաստավիզ մի վարկյանում կարող է խլել այն, ինչ ողջ կյանքիդ ընթացքում ես ստեղծել: Որտեղ ինչ-որ շփացած տականք կարող է առանց խղճի խայթի սպանել երզանքդ:
Հասարակություն, որտեղ փողն ավելի է գնահատվում, քան մարդը: Որտեղ աղջիկն ավելի մեծ հաճույքով նայում է մեքենայիդ համարներին, քան քո աչքերին: Որտեղ ընկերդ հետդ շփվում է ոչ թե նրա համար, որ դու նրա ընկերն ես, այլ որ շահ ունի քեզնից: Որտեղ բարեկամդ թշնամի է դառնում, թշնամիդ՝ փողի փայլից շլացած դառնում բարեկամ: Որտեղ սիրած կինդ փողի պատճառով ուրիշի գիրկն է վազում: Որտեղ երեխադ գործազուրկ հորը տեսնել չի ուզում:
Հոգնել եմ ամեն վայրկյան պայքարելուց ու անվերջ պարտվելուց: Ես անզոր եմ այս հիվանդ հասարակության առաջ: Այլևս հեռանալու ու երբեք հետ չնայելու ցանկությամբ եմ լցված: Ես այստեղ ամեն ինչ ունեի, ինչի մասին կարելի էր երազել: Բայց ամեն ինչ թողնում ու գնում եմ: Հայսատան, ես քեզ չեմ կարոտի: