Երեկ Արցախի սահմանային հատվածներից մեկում տեղի ունեցավ «Սահմանաքար» անվամբ գեղեցիկ հուշակոթողի բացման արարողությունը: Հուշակոթողն իրենից խաչքար է ներկայացնում, որն այսուհետ պետք է լինի մեր զինվորների պահապան խաչը:



Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ պարգևատրման արարողություն, երախտիքի խոսքեր հնչեցին հուշակոթողի հեղինակի ու այս գաղափարն իրականություն դարձրած բարերարների հասցեներին:


Միջոցառմանը ներկա հյուրերի, բարերարների, բարձրաստիճան զինվորականների ներկայությամբ հուշակոթողի բացման հանդիսավոր արարողության վերջում մեր զինվորներն արցախցի դպրոցականների հետ միասին հուշաքարի տարածքում տնկիներ տեղադրեցին՝ ի նշան սերունդների շարունակականության:



Նյութը՝ BlogNews.am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



