Lurer.com-ը գրում է.
Երջանիկ եմ, որ իմ տղաները կարողացան նման հաղթանակ տանել: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ, ԱԱ 2018-ի ընտրական փուլի Հայաստան-Ռումինիա խաղից առաջ այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռումինիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Քրիստոֆ Դաումը:
«Կարծում եմ` կարմիր քարտը ազդեցություն ունեցավ, բայց առանց դրա էլ մեր թիմը բավականաչափ ուժեղ էր: Կարմիր քարտի պատճառով ազատ տարածությունները շատ էին: Շատ լավ է անհաջող խաղերից հետո նման հաղթանակ տանելը: Իրականում ծանր աշխատանք կատարեցինք: Վստահ եմ 11-ը 11-ի դեմ խաղալը դժվար կլինի: Երջանիկ եմ, որ իմ տղաները կարողացան նման հաղթանակ տանել: Մեր խումբը հավասարազոր խումբ է և դժվար է ասել՝ ով է ֆավորիտ: Հայաստանը ևս կարող է անակնկալ մատուցել, քանի որ համարում եմ, որ Դանիայի դեմ վատ չեք խաղացել:
Շատ դժվար է Հայաստանին և Ղազախստանին համեմատել, երկուսն էլ տարբեր խաղաոճ ունեն: Հայաստանի հավաքականը այնքան էլ վատը չէ: Շարունակում եմ մնալ այն մտքին, որ դեռ կարող եք որակյալ ֆուտբոլ ցուցադրել»,- նշեց մարզիչը: