Երևանի անցյալը պատկերող վավերագրերից է Երևան քաղաքի պատմության թանգարանի լուսանկարների հարուստ հավաքածուն։ Թանգարանն իր գոյության 78 տարիների ընթացքում հավաքել ու պահպանում է վավերագրական և տաղավարային ժանրի շուրջ 12 հազար լուսանկար: Գ. Թարիվերդյանցի, Փեշտմալջյանցի, Մ. Դադյանցի, Հ. Տեր-Դանիելյանի, Լ. Հարությունյանի, Ա. Տեր-Արիստակեսյանի, Հ. Մելիք-Աղամալյանի, Հ. Թարվերդյանի, Վրույր Կրտսերի, Մ. Վարդանյանի, ինչպես նաև Թիֆլիսում, Ռոստովում և այլ քաղաքներում լուսանկարչական տաղավարներ հիմնած հայ և այլազգի լուսանկարիչների՝ Երևանին և երևանցիներին վերաբերող աշխատանքներն արտացոլում են Երևանի քաղաքական անցուդարձը, տնտեսական զարգացումը, քաղաքաշինությունը, ճարտարապետությունը, գիտական, մշակութային, մարզական կյանքը և այլն։
Թանգարանի լուսանկարների հարուստ հավաքածուն յուրատեսակ կապ է ստեղծում անցյալի ու ներկայի միջև, և ծանոթությունը նրա հետ ճանաչողական մեծ նշանակություն ունի թե՛ երևանցիների, թե՛ Երևան այցելած հյուրերի համար։
Ձորագյուղ (Հրազդանի կիրճ), 20-րդ դարասկիզբ, լուսանկարիչ` Փեշտմալջյանց

Նահանգային վարչության գրասենյակը, Հայաստանի Առաջին Հանրապետության կառավարության նստավայրը

Նիկոլաևյան (Սբ. Աննա) եկեղեցին և նրա շրջակայքը, 1920-ական թվականներ, լուսանկարիչ` Հ. Թարվերդյան

XX դարասկզբի Երևանը լուսանկարներում

Տան բակ, 1930-ական թվականներ, լուսանկարիչ` Ն. Սիրաբաշյան

Տեսարան Ամիրյան փողոցից, 1930-ական թվականներ, լուսանկարիչ` Ս. Վարդանյան

Տեսարան Կրեպոստնայա (Բերդի) փողոցից, 1920-ական թվականներ, լուսանկարիչ`Հ. Թարվերդյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



