1477916676Araratnews.am-ը գրում է.

WikiLeaks-ի նոր հրապարակումը մերկացնում է Քլինթոնին քաղաքական խաբեության մեջ և հարվածում նրա նախընտրական քարոզարշավին ինչպես 9 բալանոց երկրաշարժ` հայտարարել  է  ամերիկացի  դատախազ Դեյվիդ Ուոլլը Fox News հեռուստաալիքի եթերում:

WikiLeaks-ի կայքէջը հրապարակել է  ԱՄՆ-ի  նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավի նախագահ Ջոն Պոդեստայի գաղտնի նամակները, որտեղ նաև մեջբերումներ  կան 2013-2014-ին Քլինթոնի վճարովի, մասնավոր ելույթներից:

Ուոլլը, որ նաև Թրամփի կողմնակիցն է,  հայտարարել  է, որ  հրապարակման մեջ ամենաքննադատական հանգամանքը բանկերի ներկայացուցիչների առաջ Քլինթոնի ելույթից մեջբերումն է, որում նա բառացիորեն ասել  է, որ ինքն ունի  երկու քաղաքականություն` հանրային, ինչի մասին ինքը խոսում է մարդկանց հետ, և մասնավոր, որը «միանգամայն այլ է»:

«Սա կհարվածի  նրան ինչպես 9 բալանոց երկրաշարժ: Սա նրան ի ցույց է դնում որպես լրիվ խաբեբայի: Նրա խոսքորը  նշանակում են` նախընտրական քարոզարշավի ժամանակ ես կանեմ ամեն ինչ  ընտրվելու համար և կասեմ նրանց այն ամենը, ինչ նրանք ցանկանում են լսել, սակայն ճշմարտությունը  գաղտնի կմնա»,- ասել  է Ուոլլը, նշելով, որ բոլոր հրապարակված նյութերը պետք է ուշադիր ուսումնասիրվեն:

WikiLeaks-ը Պոդեստայի  նամակագրության  ավելի  քան 50 հազար էլեկտրոնային նամակներից հրապարակել  է 2050-ը: Նամակների մի  մասը նվիրված  է  Թուրքիային և սիրիական հակամարտությունում նրա շահերին, ինչպես նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ  պայքարում նրա դերակատարմանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին  WikiLeaks -ի հիմնադիր  Ջուլիան Ասանժը Բեռլինում տեսակամրջի ժամանակ խոստացել  էր մինչ  տարեվերջ հրապարակել երեք երկրների կառավարությունների և ԱՄՆ-ի ընտրությունների  մասին «էական տվյալներ»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել