Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում Հայմանա ճանապարհի մոտակայքում իրականացված ոստիկանական գործողության ժամանակ 2 մահապարտ պայթեցրել են իրենց:
Ըստ Demokrathaber-ի՝ նրանք նման քայլի են դիմել, երբ իրավապահները հրամայել են նրանց հանձնվել:
Տեղեկությունների համաձայն՝ նրանք ծրագրել էին ականապատ մեքենայի միջոցով ահաբեկչություն իրականացնել, սակայն ոստիկանների կողմից շրջափակվելուց հետո պայթեցրել են իրենց:
Անկարայի նահանգապետ Էրջան Թոփաջան հաստատել է ահաբեկչության ծրագրի մասին լուրը: Իրավապահներին հաջողվել է պարզել ահաբեկիչներից մեկի ինքնությունը: Նրանցից մեկը ենթադրաբար կին է եղել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



