Tert.am-ը գրում է.
Սա այն Երևանն է, որին սիրում և հարգում ենք, և լավ կլիներ, որ բոլորը նրան այդպես վերաբերվեին, քաղաքը լիներ մաքուր, կոկիկ, գեղեցիկ: Դրա համար մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք. Երևանի 2798-ամյակի առթիվ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց հայտնի դերասան Հրանտ Թոխատյանը:
«Ես ունեցել եմ իմ Երևանը՝ իմ մանկության, պատանեկության Երևանը, որն այդքան էլ չի համապատասխանում այսօրվա Երևանի հետ,- ասաց նա՝ ավելացնելով,-ինքը հիմա շատ ավելի լավն է, պարզապես փոփոխվում է համի, հոտի, գույնի մեջ․ դրանք փոխվել են, արդեն 21-րդ դարի են դարձել: Միայն ողջունում եմ իմ երիտասարդ քաղաքին»:
Հրանտ Թոխատյանը դժվարացավ համեմատել իր տարիների՝ հին Երևանը նորի՝ այսօրվանի հետ։ «Պետք է սիրենք քաղաքը, եթե սիրենք, այն կսիրի մեզ»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



