Մեր սիրելի մայրաքաղաք Երևանն արդեն 2798 տարեկան է: 

Այս օրը յուրատեսակ համախմբող ուժ ու կարևորություն ունի բոլորիս համար. այն ևս մեկ անգամ հնարավորություն է տալիս արժևորելու մեր մայրաքաղաքի պատմությունն ու հայացքն ուղղել դեպի ապագա՝ ավելի լավ ու դինամիկ զարգացող քաղաք կառուցելու ակնկալիքով:

Երևանը համայն հայության մայրաքաղաքն է, ուստի այսօր ցանկանում եմ շնորհավորել Հայաստանում և աշխարհի տարբեր անկյուններում ապրող բոլոր հայերին: Համոզված եղեք, որ մեր ջերմ ու արևի քաղաք Երևանը սիրով սպասում է բոլորիդ:
#Արևիքաղաք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել