Картинки по запросу արմեն աշոտյան Ո՞րն է իմ Երևանը։ Իհարկե, Օպերան, Կասկադը, Հրազդանի կիրճը, Հրապարակը, Ծիծեռնակաբերդը...
Բայց...
Իմ Երևանն են նաև Արեշի պապական տան թթենիները, որոնց բերքը թափ տալու համար հավաքվում էր ամբողջ փողոցը։ Հարևանի նշենին, որի ծաղկման բույրը մեր թաղի բրենդներից էր: Ճանապարհի այն կոտրված եզրաքարը, որի մոտ տղերքով հավաքվում էինք, ու այն բեսեդկեն, որտեղ կրում ու կրվում էինք գարեջուր ու խեցգետին։ Այն ավտոտնակը, որի մոտ, սիրահարված ու երկչոտ, բանաստեղծություն եմ նվիրել մի ճմրթված թղթի վրա մի լուսավոր աղջկա...
Շնորհավոր ծնունդդ, մեր մանկության ու մեր կյանքի քաղաք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել