Գիտնականները հաստատել են կնոջ քաշ հավաքելու կապը տղամարդու հետ հարաբերություններից, հայտնում է gogetnews.info-ն:

Համաձայն բիրտանացի գիտնականների հետազոտությունների՝ ավելորդ կիլոգրամների քանակը կախված է այն զգացմունքներից, որոնք կինը զգում է տղամարդու հետ շփվելուց: Հարաբերությունների տարբեր շրջանում կինը կարող է ինչպես նիհարել, այնպես էլ գիրանալ:

Հետազոտությանը մասնակցել են մոտ 3 հազար բրիտանացի կին: Մասնագետները պարզել են, որ առաջին փուլում ՝ ապագա ամուսնու հետ ծանաթանալու ժամանակ, կանայք կորցնում են մոտ 2.5 կգ: Դա բացատրվում է լավ տեսք ունենալու կնոջ ցանկությամբ:

Սակայն երբ հարաբերությունները հարթվում են, կինը կարող է հավաքել 4.5 կգ:

Պարզվել է, որ կանայք ամենաշատ քաշ են կորցնում հարսանիքից առաջ, երբ սթրեսը և հոգսերը կարող են հանգեցնել մինչև 3.6 կգ կորուստի:

Կանայք ամենից շատ քաշ է հավաքում ծննդաբերությունից առաջ, այդ դեպքում նրանք կարող են հավաքել մինչև 8 կգ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել