Հալեպի լիարժեք վերադարձը կառավարական բանակի վերահսկողության տակ կտանի գրոհայինների շարքերում արագ կոլապսի և կառաջացնի երկրում հակամարատության քաղաքական կարգավորման անհրաժեշտություն։ Այս մասին հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Ռամիզ Թարջամանը՝ փոխանցում է RIA Novosti-ն։

«Հալեպը կարևոր սահման է այս ճգնաժամի պատմության մեջ։ Դրա ազատագրումը կտանի ահաբեկչական խմբավորումների արագ կոլապսի և կստիպի անցնել հակամարտության քաղաքական կարգավորման»,- հայտարարել է Թարջամանը պաշտոնում նշանակումից հետո առաջին հարցազրույցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել