Araratnews.am-ը գրում է.
Գերմանիայի Դաշնային Հանրապետության իշխանությունները 600 հազար եվրո կհատկացնեն Հաիթիին մարդասիրական օգնություն տրամադրելու համար` ճեպազրույցների ընթացքում հայտարարել է ԳԴՀ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:
«Մեթյու» փոթորիկը 2007 թ.-ից ի վեր ամենահզորն է Ատլանտիկայում: Փոթորիկն անցնելուց հետո Հաիթիիում զոհերի թիվը կազմում է գրեթե 340: Հաիթիի իշխանությունները հաղորդել են կղզու հարավում ավերված շուրջ 3200 կացարանների մասին: Առնվազն 350 հազար մարդ օգնության կարիք ունի:
«Մենք ցանկանում ենք օգնել, և երեկ արտգործնախարարը որոշում է ընդունել շուտափույթ մարդասիրական օգնություն տրամադրելու մասին, դրա համար կհատկացվի 600 հազար եվրո»,- ասել է Շեֆերը, հավելելով, որ այդ միջոցները կծախսվեն Հաիթիում «գերմանական բարեգործական կազմակերպությունների և գերմանական Կարմիր խաչի նախագծերի վրա»:



