Hraparak.am
-ը գրում է.

Վերջին օրերին Թուրքական զինված ուժերը 18 ավիահարված են հասցրել ԻՊ ահաբեկչական խմբավորման հենակետերին Սիրիայում: Այս մասին հայտնում է «Reuters» լրատվական գործակալությունը: Ավիահարվախների արդյունքում ոչնչացվել են ԻՊ կողմից օգտագործվեղ 15 շինություններ:

ԱՄՆ կողմից գլխավորած կոալիցիան էլ իր հերթին իրականացրած օդային հարվածների արդյունքում կարողացել է 3 ահաբեկիչ ոչնչացնել: Միաժամանակ,սակայն, ինչպես նշում է թուրքական Գլխավոր շտաբը, թուրքական զինուժի կողմից հովանավորվող խմբավորումները ունեցել են 32 զոհ: Թուրքական կողմը եւս ունի զոհ, սակայն մանրամասներ չեն հաղորդվում:

Նշենք, որ Թուրքիան Սիրիայում իրականացնում է հակաահաբեկչական «Եփրատյան վահան» գործողությունը՝ աջակցելով նաեւ տեղի չափավորական կոչված ընդդիմադիր խմբավորումներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել