Lurer.com-ը գրում է.

ԱԺ ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը թերահավատորեն է վերաբերվում «Հայկական վերածնունդ», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների ընդդիմադիր լինելուն:

«ՏԻՄ ընտրությունները ցանկալի է, որ լինեն քաղաքական ու քաղաքական օրակարգով՝ չնայած նրան, որ իրենք տեղական խնդիրներին պետք է անդրադառնան, սակայն դրանք պահանջում են նաև քաղաքական լուծումներ:

Այս 3 կուսակցությունների քաղաքական օրակարգը պետք է տարբերվի ՀՀԿ-ի քաղաքական օրակարգից, իսկ այսօրվա քաղաքական օրակարգը ՀՀ-ում համակարգային փոփոխությունն է: Ես չգիտեմ՝ իրենք այդ համակարգային փոփոխությանը պատրաստ են, թե՝ ոչ, բայց պետք է պատրաստ լինեն, որպեսզի ես իրենց ճանաչեմ ընդդիմություն՝ ավտորիտար ռեժիմի»,-ասաց նա՝ պատասխանելով հարցին՝ այդ կուսակցություններին կհաջողվի՞ Վանաձորում ՀՀԿ-ին դարձնել ընդդիմություն, թե՞ ոչ

Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց, որ սեպտեմբերի 21-ին հռչակագիր է ներկայացրել Հայաստանի զարգացման տեսլականի, մի շարք առանցքային փոփոխությունների վերաբերյալ: Եթե այս կուսակցություններն ընդունեն իր հռչակագիրը, նրանց կհամարի ընդդիմություն, եթե՝ ոչ, ապա նրանք կդառնան ՀՀԿ-ի քաղաքականության սպասարկողը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել