Շիկահեր լինելը դեռ ոչինչ չի նշանակում. Օլգա Այվազյան

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ը զրուցել է երգչուհի Օլգա Այվազյանի հետ, ով շուտով երկրպագուների դատին կհանձնի իր նոր` «Շիկահեր աղջիկ» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը:

«Երգի երաժշտության հեղինակը Նիկ Եգիբյանն է, իսկ խոսքերինը` Վլադիմիր Պողոսյանը»,- մեզ հետ զրույցում պատմեց երգչուհին` անդրադառնալով նաև երգի ստեղծման պատմությանն ու անվանը.

«Անվան հետ կապված որևէ կոնկրետ բան չկա, պարզապես այդպես ստացվեց: Հանձինս ինձ` այս երգը բոլոր շիկահեր աղջիկների մասին է»,- պատմեց Օլգա Այվազյանը:

Դիտարկմանը, որ այսօր շատ հաճախ շիկահեր աղջիկները հանրության կողմից ոչ այդքան դրական լույսի ներքո են ներկայացվում, Օլգան նշեց.

«Ինչքանով որ ես եմ տեղյակ, շիկահերներին ավելի շատ են սիրում, քան սևահերներին: Սա չեմ նշում զուտ նրա համար, որ ես ինքս էլ շիկահեր եմ: Անուններ չտամ, բայց այսօր շատ ճանաչված կանայք, այդ թվում նաև քաղաքական գործիչներ, շիկահերներ են: Այնպես որ, շիկահեր լինելը դեռ ոչինչ չի նշանակում»,- պարզաբանեց Օլգա Այվազյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել